Jump to content

Սարսափի գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռ. Շտայն, Նիկոլայ Գոգոլի գրքի կազմը, 1901 թվական

Սարսափի գրականություն (անգլ.՝ horror literature, horror fiction), գեղարվեստական գրականության ժանր, որի նպատակն է ընթերցողի մոտ վախի զգացում առաջացնել։ Միևնույն ժամանակ ֆենտեզիի և միստիկայի ժանր՝ չնայած այն բանին, որ նրանցից յուրաքանչյուրը տարաբնույթ զգացողություններ է պատկերում գրականության մեջ։ Եթե ֆանտազիան կամ միստիկան հիմնականում հենվում են անիրական պատրանքների վրա, ապա սարսափ ժանրը միշտ չէ, որ ֆիկցիայի կամ անիրական երևույթի վրա է հիմնվում։ Սարսափ ժանրի ներկայացուցիչները սովորաբար պատմելու յուրատեսակ ձև ունեն՝ իրական իրադարձությունների վրա հիմնված կեղծիքը ներկայացնելով։ Սակայն, օրինակ, հոգեբանական թրիլլեր ժանրում արգելված է ֆանտաստիկ ժանրի որևէ նշույլ։ Սարսափի գրականության կերպարները տարբեր ժողովուրդների առասպելներից են՝ վամպիր, զոմբի, մարդագայլ, դևեր։ Բայց միշտ չէ, որ սարսափ ժանրի գրականության մեջ պատմությունը հիմնվում է բառի բառացիորեն գերբնական իմաստով։

Ժանրի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադ Դրակուլա

Սարսափ ժանրը հիմնվում է բանահյուսության և շատ ժողովուրդների կրոնական ավանդույթների վրա։ Նրանց պատմվածքներում բարձրացվում են հանդերձյալ կյանքի, բարու և չարի հարցերը, որոնք մարմնավորվում են գերբնական էակներ` մարդկային կերպարի և հոգիների մեջ[1]։ Միջնադարում եկեղեցին հստակ ներկայացնում էր Աստվածային բարությունը սատանայական չարիքին, այդ իսկ պատճառով հասարակության մեջ որոշակի պատկերացումներ են ձևավորվել այն աշխարհի մասին, որտեղ իրենք ապրում էին։ Միջնադարյան Ֆրանսիայում, օրինակ, բանաստեղծուհի Մարիա Ֆրանցուսկայան գրում էր մարդագայլերի մասին։ Իշխան Վլադ Դրակուլայի արյունռշությունը հայտնի էր դեռևս 15-րդ դարում գերմանական պամֆլետներից` մինչև Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպի համաշխարհային հռչակ ձեռք բերելը[2]։ Դաժանությամբ աչքի ընկնող մյուս մարդիկ հաճախ են դարձել սարսափելի պատմությունների հերոսներ. ֆրանսիական ժողովրդական հեքիաթի՝ «Կապույտ մորուքը» հերոսը՝ Ժիլ դե Ռեն, Էլիզաբեթ Բաթորին[3]։

18-րդ դարի գոթական գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարում սարսափ ժանրը սահմանել է դասական գոթական գրականության ուրվագծերը։ Այս ժանրի որպես առաջին ստեղծագործություն է ճանաչվել Հորաս Ուոլփոլի «Օնտրանտոյի ամրոց» վեպը, որտեղ գերբնական ուժերը հաղթում են իրականին։ Առաջին անգամ վեպը հրատարակվել է միջնադարյան իտալական վեպի անանուն թարգմանչի անունով[4]։ Հայտնի դարձած վեպը Ուիլյամ Բեքֆորդին, Աննա Ռադկլիֆին և Մեթյու Գրեգորի Լյուիսին ոգեշնչել է նոր վիպակների և վեպի ստեղծման համար։

19-րդ դարի սարսափները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թատերական ադապտացիայի ազդագիրը

Գոթական գրականությունը 19-րդ դարում վերաճել է այսօր հայտնի սարսափ ժանրի։ Մինչ օրս ֆիլմերի և գրքերի ստեղծմանը ոգեշնչում են «Ֆրանկենշթեյն» բնույթի ստեղծագործությունները։ Գոթական գրականության օրինաներ են՝ Մերի Շելլիի «Մելմոթ թափառականը», Չարլզ Ռոբերտ Մեթյուրինի, Վաշինգտոն Իրվինգի վեպերը, գերմանական հեքիաթագիրներ Էռնստ Հոֆմանի, Վիլհելմ Հաուֆի, Լյուդվիգ Ախիմ ֆոն Արնիմի, Ալդելբերտ Շամիսոյի, Գրիմ եղբայրների հեքիաթները, Էդգար Ալլան Պոյի և Ամբրոզ Բիրսի հոգեբանական նովելները։ 1860-ական թվականներին Անգլիայում ձևավորվում է այն, ինչն արդեն կարելի է անվանել սարսափների գրականություն։ Այս ժամանակահատվածի դասական գործերից են՝ Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի «Դոկտոր Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը», Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը», Հերբերտ Ուելսի «Անտեսանելի մարդը» և այլն։ Այսօր այդ ստեղծագործությունները համապատասխանում են սարսափ ժանրի չափանիշներին[5]։ 19-րդ դարի սարսափների ֆրանսիական գրականությունը ներկայացված է այսպես կոչված «դաժան պատմություններով»։ Ի տարբերություն սարսափների դասական գրականության՝ ֆրանսիական սարսափ ժանրը չուներ առեղծվածային կամ բանահյուսական ենթատեքստ, սակայն համատեղում էր մարդկային տառապանքների նատուրալիստական պատկերը և սոցիալական քննադատությունը։ Ժանրի լավագույն ներկայացուցիչն է Օկտավ Միրբոն։

Սարսափի ժամանականից գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս շրջանի արքան է Սթիվեն Քինգը, նրանից հետ չի մնում նաև Դին Կունցը։ Այս ժանրով որոշ պատմվածքներ է գրում նաև Ռեյ Բրեդբերին։

Սարսափների գրականությունը Ռուսաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակով Սոլոմոնովիչը կարծում է, որ դրակուլ-վամպիրի մասին լեգենդը Ռումինիայից ոչ ուղղակիորեն է ներթափանցել Արևմտյան Եվրոպա, այլ հին ռուսական «Դրակուլայի մասին» հեքիաթի միջոցով։ Գրողների շրջանում սարսափների գրականության վառ ներկայացուցիչներից են ռուսական մշակույթի արծաթե դարաշրջանից հայտնի Լեոնիդ Անդրեևը։

Սարսափի գրականության դասականը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալինա Զալոմիկովան, նշելով Աննա Ռադկլիֆին, սարսափի գրականության ժանրը բաժանում է երկու խմբի՝ սարսափ-գոթական և ահաբեկիչ-գոթական։ Սյուզան Հեյվորդը առանձնացնում է գերբնական և հոգեբանական սարսափի ժանրերը։

Սարսափի գրականության ենթաժանրերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարսափի գրականությունը բաժանվում է մի քանի ժանրերի և ենթաժանրերի, որոնցից կարևորը հետևյալներն են.

  • Թրիլլեր։ Նման ժանրով ֆիլմերը և գրքերը ենթադրում են վախի և անհանգստության զգացողություններ։ Տարբերակվում են առեղծվածային և հոգեբանական թրիլլերներ։ Առաջինի դեպքում պատմությունը կապվում է գերնբնականին և բանահյուսությանը։ Այս ժանրի գրքերում և ֆիլներում հաճախ են նկարագրվում սպանվող մարդիկ և կենդանիներ, մարմնական վնասվածքներ, որոնք մարդուն գերբնական ուժ են տալիս և այլն։
  • Ապոկալիպտիկա (ֆանտաստիկա)։ Մեծ Բրիտանիայում 1980-ականների սկզբին առաջացած սարսափ ժանրի ենթատեսակ է։ Բնութագրվում է երկրի վրա կյանքի փոփոխություններով, այսպես կոչված՝ «աշխարհի վերջ»-ով։ Պատմությունները հիմնականում հիմնվում են տեսիլքների, ուրվականների կերպարների վրա։
  • «Ռոմանտիկական սարսափ»։ Երկու ժանրերի խառնուրդ, որը ենթադրում է սիրո պատմություն՝ սարսափ տարրերով։ Հանրաճանաչություն է ձեռք բերում 2000-ական թվականներից։
  • Սև հումոր։ Մեկ այլ ոճային խառնուրդ՝ այս անգամ միաժամանակ սարսափի և կատակերգության տարրերով։ Գրականության մեջ հազվադեպ հանդիպող ժանր է, հիմնականում ներկայացվում է կոմիքսներով կամ գրվում է արդեն գոյություն ունեցող ֆիլմերից և հեռուստահաղորդումներից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Rosemary Jackson Fantasy: The Literature of Subversion. — Routledge, 2003. — 211 с. — ISBN 9780415291309
  2. Raymond T. McNally, Radu Florescu In Search of Dracula: The History of Dracula and Vampires. — Houghton Mifflin Harcourt, 1994. — С. 8—9. — 324 с. — ISBN 0395657830
  3. James G. Kiernan Sexual Perversion and the Whitechapel Murders (англ.) // Medical Standard. —Chicago, 1888. — В. 4. — № 5.
  4. «The creepy tale that launched gothic fiction». BBC News (անգլերեն). 2014 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  5. Christopher Frayling Nightmare: The Birth of Horror. — BBC Books, 1996-01-01. — 232 с. — ISBN 9780563371984

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Готический роман в России / Составление и подготовка текста по черновой рукописи Т. Селезнёвой.(ռուս.)
  • книга |заглавие=Все страхи мира: Horror в литературе и искусстве: isbn=978-5-903728-94-7 (ռուս.)
  • Уральский следопыт О, эта мистика...|2000|4|52—56|ссылка=http://www.rusf.ru/oldie/rec/rec95.htm}}(չաշխատող հղում) (ռուս.)
  • Готическое общество: морфология кошмара. Новое литературное обозрение, 2008. — 152 с. — ISBN 5-86793-503-5.(ռուս.)
  • Кошмар: литература и жизнь, 2010. — 368 с. — Серия: Коллекция. — ISBN 978-7516-0895-8.(ռուս.)
  • Святослав. КАКОЙ УЖАС!(ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարսափի գրականություն» հոդվածին։